Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Հանրային ծառայության հիմնական սկզբունքները. 1. Հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝ 1) իրավունքի գերակայությունը, 2) հանրային ծառայության արդյունավետությունը, 3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունությունը, 4) հանրային ծառայության հրապարակայնությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը, 5) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և կոմպետենցիաներին համապատասխան, 6) հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից, 7) հանրային ծառայողի արհեստավարժությունը. 2. Հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններից ելնելով՝ օրենքով կարող են սահմանվել կազմակերպման և գործունեության լրացուցիչ սկզբունքներ: |