FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  87

Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրումը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքից Միության ապրանքների արտահանման ժամանակ, որոնց քանակի կամ մաքսային արժեքի վերաբերյալ չեն կարող ներկայացվել ճշգրիտ տեղեկություններ, կարող է կիրառվել ժամանակավոր մաքսային հայտարարագրում՝ ներկայացնելով ժամանակավոր մաքսային հայտարարագիր.
2. Ժամանակավոր մաքսային հայտարարագրումը կարող է կիրառվել հանքային հանածո (մետաղական օգտակար հանածո) հանդիսացող ապրանքների, բնական նավթի, բնական գազի և էլեկտրաէներգիայի հայտարարագրման ժամանակ.
3. Կառավարությունը, սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ապրանքներից բացի, կարող է սահմանել այլ ապրանքների ցանկ, որոնց հայտարարագրման ժամանակ կարող է կիրառվել սույն հոդվածով սահմանված ժամանակավոր մաքսային հայտարարագրումը.
4. Ժամանակավոր մաքսային հայտարարագրումը հայտարարատուին չի ազատում Միության մաքսային օրենսգրքով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված՝ մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման, արգելքների և սահմանափակումների պահպանման, ինչպես նաև ընտրված մաքսային ընթացակարգերի պայմանների պահպանման պարտավորությունից և մաքսային հսկողությունից.
5. Ժամանակավոր հայտարարագրման ժամանակ արտահանվող ապրանքների նկատմամբ արգելքները և սահմանափակումները կիրառվում են ապրանքների համար ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ.
6. Մեկ ժամանակավոր մաքսային հայտարարագրի շրջանակում թույլատրվում է հայտարարագրել մի քանի գործարքների շրջանակում կատարվող առաքումները, եթե դրանք կատարում է նույն անձը, նույն մաքսային ընթացակարգի շրջանակում՝ անկախ մատակարարման, գնագոյացման և վճարման պայմանների հետ կապված գործարքների տարբերությունից.
7. Եթե ժամանակավոր մաքսային հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ ապրանքների գնորդը հայտնի չէ, ապա հայտարարագրվող ապրանքների համար ներկայացվում է մեկ ժամանակավոր մաքսային հայտարարագիր հետագայում յուրաքանչյուր գնորդի համար առանձին լրիվ մաքսային հայտարարագիր ներկայացնելու պայմանով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  87

8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դրույթների կիրառման ժամանակ մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակներում տվյալներ չեն լրացվում հետագայում լրիվ մաքսային հայտարարագիր ներկայացնելիս դրանց ճշգրտման պայմանով.
9. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրում կարող են լրացվել կողմնորոշիչ տեղեկություններ արտահանվող ապրանքների քանակի, պայմանական մաքսային արժեքի վերաբերյալ, որը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով արտահանման ենթակա ապրանքների քանակը, դրանց սպառողական հատկությունները, որակը և մատակարարման գործարքի շրջանակում նախատեսված այլ պայմաններ՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ.
10. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրման ժամանակ կիրառվում են մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների՝ ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող դրույքաչափերը և տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած արժույթի փոխարժեքը.
11. Ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրում հայտարարագրված քանակը գերազանցող քանակով ապրանքների արտահանումը չի թույլատրվում, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի.
12. Ժամանակավոր մաքսային հայտարարագրում հայտարարագրված ապրանքների՝ Միության տարածքից փաստացի արտահանումից հետո հայտարարատուն պարտավոր է ներկայացնել մեկ կամ մի քանի լրիվ մաքսային հայտարարագրեր Միության տարածքից արտահանված ապրանքների համար.
13. Լրիվ մաքսային հայտարարագրերը պարունակում են հայտարարագրված ապրանքների վերաբերյալ հավաստի ճշգրտված տվյալներ՝ մասնավորապես ճշգրտելով նախապես հայտարարագրված արտահանվող ապրանքների կողմնորոշիչ քանակը կամ մաքսային արժեքը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  87

14. Մեկ կամ մի քանի լրիվ մաքսային հայտարարագրերը ներկայացնելու ժամկետը որոշում են մաքսային մարմինները՝ հայտարարատուի դիմումի հիման վրա և հաշվի առնելով ապրանքների քանակի կամ մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունների ճշգրտման ժամկետները, որոնք չեն կարող գերազանցել ժամանակավոր մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից հաշվարկված վեց ամիս ժամկետը: Հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա մաքսային մարմինը կարող է երկարաձգել լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացման ժամկետը սույն մասում նշված ժամկետը լրանալուց հետո մինչև երկու ամիս ժամկետով.
15. Լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացման ժամկետները խախտելու կամ հայտարարագրերը չներկայացնելու դեպքում հայտարարատուն պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված չափով, կարգով և ժամկետներում.
16. Հարկերի գծով նախկինում վճարված գումարների վերադարձը կատարվում է լրիվ մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) ներկայացումից հետո՝ փաստացի արտահանված ապրանքների և լրիվ մաքսային հայտարարագրում (հայտարարագրերում) հայտարարագրված մաքսային արժեքի հիման վրա.
17. Եթե լրիվ մաքսային հայտարարագրի ներկայացման ժամանակ փոփոխվում են նաև ապրանքների հայտարարագրում ներկայացման ենթակա այլ տվյալներ, որոնք չեն առաջացնում արգելքների և սահմանափակումների պահպանվածության վերաբերյալ տեղեկությունների փոփոխություններ, ապա այդպիսի փոփոխությունները կատարվում են լրիվ մաքսային հայտարարագիրը ներկայացնելիս.
18. Լրիվ մաքսային հայտարարագրերի քանակը չի կարող պակաս լինել այն գործարքների քանակից, որոնց մասով կատարվել են փաստացի մատակարարումները.
19. Եթե մինչև լրիվ մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ժամկետը ժամանակավոր մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները չեն արտահանվել Միության տարածքից, ապա ժամանակավոր մաքսային հայտարարագիրը հետ է կանչվում Միության մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված կարգով: