FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  64

ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ.
1. Ոչ իրավաչափ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցնում է ինչպես դրա անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունելու, այնպես էլ վարչական ակտն ընդունելու պահից` սույն մասի երկրորդ պարբերությամբ և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառություններով: Սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվում այդ ակտն ընդունելու պահից, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների: Սակայն եթե մինչև ոչ իրավաչափ վարչական ակտի անվավեր ճանաչելը դրա կատարման կամ կիրառման հետևանքով որևէ անձի կամ Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի վնաս է պատճառվել, ապա դա ենթակա է հատուցման սույն օրենքի VII բաժնի դրույթներին համապատասխան.
2. Բարենպաստ ոչ իրավաչափ վարչական ակտը, որի հիման վրա ծագում են միաժամանակյա կամ ընթացիկ գույքային պարտականություններ, կամ որն այդպիսի պարտականությունների համար նախադրյալ է համարվում, կարող է ուժը կորցնել միայն դրա անվավեր ճանաչվելու պահից, եթե այդ ակտով օգուտ ստացողը, վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքի ուժով, արդեն ձեռք է բերել տրամադրված օգուտները կամ տնօրինել է գույքը, որի հետևանքով դրանք չեն կարող վերադարձվել, կամ վերադարձվելու դեպքում կարող է էական վնաս պատճառվել օգուտ ստացողին: Այս դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի անհիմն հարստացման վերաբերյալ դրույթները: Հատուցման ենթակա օգուտի չափը պետք է սահմանի այն վարչական մարմինը, որն անվավեր է ճանաչել ոչ իրավաչափ վարչական ակտը: Ընդ որում, օգուտ ստացողը չի կարող հղում կատարել վստահության իրավունքի վրա, եթե վարչական մարմինը բավարար ապացույցներ ունի, որ օգուտ ստացող անձը համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խախտումների միջոցով.
3. Եթե ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր է ճանաչվել միայն մի մասով, ապա սույն հոդվածով նախատեսված հետևանքները տարածվում են վարչական ակտի անվավեր ճանաչված մասի վրա: