FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6016

Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները.
1. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են՝
    1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
    2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
    3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
    4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.
    5) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.
    6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.
    7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
    8) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից.
    9) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.
    10) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
    11) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.
    12) քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը.
2. Քաղաքացիական ծառայողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ: