Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից ընդունված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, քանդման մասին վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը հարկադիր կատարման ուղարկելու վերաբերյալ դիմումը, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը, գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը, նոտարի արձակած վճարման կարգադրությունը, Հայաստանի Հանրապետությունում հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը: |