Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 197 Վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելը. 1. Դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը. 2. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու հարցը դատարանը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու: Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունն առաջին ատյանի դատարանը պետք է քննի և լուծի այն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում. 3. Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում. 4. Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ դրանց վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով. 5. Դատական ակտը բեկանելու դեպքում իրենց ուժը կորցնում են դրանում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումները, եթե այլ բան սահմանված չէ վերադաս դատական ատյանի որոշմամբ: |