FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  10

Տեղեկատվություն ստանալու և մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը.
1. Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք.
2. Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք.
3. Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, երեխայի իրավունքները խախտող, բռնություն և դաժանություն քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումների կատարմանը նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը, ներառյալ՝ առցանց.
4. Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են պատշաճ ուշադրության՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան.
5. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն՝ հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխային տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրա համար հասկանալի և հասանելի եղանակով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով՝ երեխայի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից և երեխայի լավագույն շահերից ելնելով: