Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 16 Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը. 1. Ստանդարտացման փաստաթղթերի կիրառումը որոշվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից՝ արտադրանքի մշակման, արտադրման, իրացման, օգտագործման (շահագործման), պահման, փոխադրման, օգտահանման, ինչպես նաև աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փուլերում. 2. Ստանդարտացման փաստաթղթերը կիրառվում են գործող օրենսդրությունում, նորմատիվ իրավական ակտերում, պայմանագրերում, համաձայնագրերում և կազմակերպությունների փաստաթղթերում. 3. Ազգային ստանդարտների կիրառումը կամավոր է: Ստանդարտի կիրառումը դառնում է պարտադիր` 1) բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, եթե դա նախատեսվում է տեխնիկական կանոնակարգերով կամ նորմատիվ իրավական ակտերով. 2) արտադրանք (աշխատանք, ծառայություն) արտադրողի (կատարողի, մատուցողի) համար, եթե կա հղում ստանդարտներին արտադրանքի (աշխատանքի, ծառայության) համապատասխանության հավաստման մասին փաստաթղթերում (սերտիֆիկացում կամ հայտարարագրում) կամ արտադրանքի մակնշվածքում և (կամ) շահագործման փաստաթղթում. 4. Միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտները կիրառվում են միջազգային համագործակցության մասին համաձայնագրերի (պայմանագրերի) կամ Ստանդարտացման ազգային մարմնի և համապատասխան միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների միջև կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) հիման վրա. 5. Ստանդարտը իրավական ակտ չէ: |