Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 202 16 տարին չլրացած անձին սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծել կամ արտադրել առաջարկելը (գրումինգ). 1. Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձին հանդիպում առաջարկելը և հանդիպմանն ուղղված գործողություն կատարելը՝ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունների, այդ թվում` սեռական հարաբերության նմանակման կամ սեռական կարիքները բավարարելու, կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու կամ արտադրելու նպատակով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 189-րդ կամ 198-201-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: |