Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 6 Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները. Անտառների կայուն կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` ա) պետական անտառների տնօրինումը՝ սույն օրենսգրքի և այլ իրավական ակտերի համաձայն. բ) պետական քաղաքականության իրականացման ապահովումը. գ) վերահսկողության իրականացումը պետական և ոչ պետական անտառներում. դ) պետական ծրագրերի հաստատումը. ե) անտառների կայուն կառավարման ոլորտի պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը. է) անտառների դասակարգումը՝ ըստ հիմնական նպատակային նշանակության. է1) խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգի սահմանումը. է2) արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգի սահմանումը. է3) անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանումը. է4) պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգի սահմանումը. է5) հատատեղերի հատկացման կարգի հաստատումը. է6) անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը. է7) Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնների հաստատումը. է8) Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի հաստատումը. թ) սույն օրենսգրքով և օրենքով սահմանված այլ լիազորություններ: |