FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Նորմատիվ իրավական ակտերի գենդերային փորձաքննությունը.
1. Գենդերային փորձաքննությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտի նախագծի ազդեցության գնահատման և նորմատիվ իրավական ակտի փորձաքննության միջոցով` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
2. Գենդերային փորձաքննությունն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման, նորմատիվ իրավական ակտերում և դրանց նախագծերում գենդերային հավասարության խախտումների փաստերը բացառելու և վերացնելու, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գենդերային հավասարության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխանեցնելու, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ապահովելու սկզբունքը պահպանելու, կանանց և տղամարդկանց սեռի հատկանիշով խտրականությունից պաշտպանելու համար: