Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 140 Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում. 1. Վերաքննիչ դատարանը գործը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի. 2. Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում գործը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում. 2.1. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 31.3-րդ գլխով նախատեսված գործերի քննության արդյունքով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելու պահից տասնհինգօրյա ժամկետում. 3. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 31.5-րդ գլխով նախատեսված գործերի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում գործը ստանալու պահից երկամսյա ժամկետում: |