Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Ապահովման միջոցների ռեգիստրի բովանդակությունը. 1. Ապահովման միջոցների ռեգիստրում պետք է ներառվեն ապահովման միջոցների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները. 1) անշարժ գույքի կամ հողամասի կառուցապատման իրավունքի դեպքում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները կամ կառուցապատման իրավունքը հավաստող` համապատասխան պետական մարմնի տված փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը, կառուցապատման իրավունքի դեպքում` նաև այդ իրավունքի գործողության ժամկետը, անշարժ գույքի կամ կառուցապատման իրավունքով ծանրաբեռնված հողամասի հասցեն, անշարժ գույքի կամ կառուցապատման իրավունքի նկատմամբ գրանցված սահմանափակումների առկայության դեպքում` այդ սահմանափակումների մասին նշում. 2) հիպոտեկային վարկերի դեպքում՝ վարկային պայմանագրերի համարը և ամսաթիվը, վարկի գրանցման համարը, վարկի նույնականացման համարը, վարկի տրամադրման նպատակը, վարկի գումարը և արժույթը, վարկի մարման ժամանակացույցը և վերջնաժամկետը, տարեկան տոկոսադրույքը, մարման ժամկետը, վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքը, վարկառուին նույնականացնող տվյալները. 3) ապահովված վերաֆինանսավորման վարկերի դեպքում՝ սույն մասի 2-րդ կետում նշված տեղեկությունները, ինչպես նաև մասնակից կազմակերպության անվճարունակության դեպքում՝ այդ կազմակերպության առանձնացրած` ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվների նկատմամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կենտրոնացված թողարկողին վերապահված նախապատվության իրավունքի մասին նշում. 4) ածանցյալ գործիքների դեպքում` նշում ածանցյալ գործիքի տեսակի, անվանական արժեքի մասին, յուրաքանչյուր ածանցյալ գործիքին բնորոշ արժեքը (այսինքն` այն արժեքը, որը կստացվեր ածանցյալ գործիքով ունեցած իրավունքը տվյալ պահին իրականացնելու դեպքում), շուկայական արժեքը (զուտ ներկա արժեքը), ինչպես նաև ածանցյալ գործիքով կոնտրագենտին նույնականացնող տվյալներ. 5) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 2. Կենտրոնական բանկը 20 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ակտիվների ցանկը, եթե առկա է սույն օրենքի պահանջներին տվյալ ակտիվների համապատասխանության վերաբերյալ հսկողի գրավոր հավաստումը. 3. Հսկողն ակտիվների ցանկում կատարված ցանկացած փոփոխության դեպքում պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին: Ակտիվների ցանկում կատարված փոփոխությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է Կենտրոնական բանկը, եթե առկա է սույն օրենքի պահանջներին տվյալ ակտիվների համապատասխանության վերաբերյալ հսկողի գրավոր հավաստումը: |