FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  174

Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը.
1. Առերևույթ հանցանքի մաuին ֆիզիկական անձի անմիջական հաղորդումն ընդունում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ համապատասխան իրավասություն ունեցող պետական այլ մարմնի իրավասու ծառայողը` քննիչին փոխանցելու նպատակով, կամ անմիջականորեն քննիչը.
2. Ֆիզիկական անձի անմիջական հաղորդումը շարադրվում է գրավոր` առաջին դեմքով: Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, բնակության հասցեն, ստորագրությունը, ինչպես նաև բացահայտի ֆիզիկական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը: Հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր.
3. Այն դեպքում, երբ լրացել է հաղորդում ներկայացրած անձի 16 տարին, նա նախազգուշացվում է uուտ մատնության համար քրեական պատաuխանատվության մաuին, որը հաuտատում է իր uտորագրությամբ: Այսպիսի նախազգուշացում ստորագրությամբ արվում է նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձը ներկայացրել է նախապես շարադրված գրավոր հաղորդում: