FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  828

Պահառուի պատասխանատվության հիմքերը.
1. Պահառուն, սույն օրենսգրքի 417 հոդվածով նախատեսված հիմքերով, պատասխանատվություն է կրում ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար: Արհեստավարժ պահառուն պատասխանատվություն է կրում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը տեղի են ունեցել անհաղթահարելի ուժի կամ գույքի այն հատկությունների հետևանքով, որոնց մասին պահառուն չգիտեր և չէր կարող իմանալ գույքն ի պահ ընդունելիս, կամ եթե դա կատարվել է պահատուի դիտավորության կամ կոպիտ անզգուշության հետևանքով.
2. Պահատուի կողմից գույքը հետ վերցնելու պարտականության ծագումից հետո (826 հոդվածի 1-ին կետ) ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար պահառուն պատասխանատվություն է կրում միայն դիտավորության կամ կոպիտ անզգուշության դեպքում: