Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 50 Ապահովագրական պահանջները. 1. Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողները չեն կարող գործունեություն իրականացնել առանց ապահովագրության, որը նախատեսված է նրանց գործունեության հետևանքով ուղևորների, երրորդ անձանց կամ նրանց գույքին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար: Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով և «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիայով (հետագայում` Մոնրեալի կոնվենցիա). 2. Կոմիտեի տված օդանավ շահագործողի վկայական կրողների նշված հնարավոր փոխհատուցման գումարները ներառում են օդանավի անձնակազմի անդամների նկատմամբ պատասխանատվությունը, որի վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ հոդվածի դրույթները: |