FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Տարածքային կառավարման մարմինների լիազորությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում.
1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`
    1) մարզերում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման ապահովումը.
    2) մարզերի բնապահպանական ծրագրերի կազմում մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների մշակումը և իրականացման ապահովումը.
    3) մարզերի ազդակիր համայնքներում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում միջհամայնքային համագործակցության կազմակերպումը.
    4) մթնոլորտ արտանետումների ցրման համար օդերևութաբանական անբարենպաստ պայմանների դեպքում մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին ուղղված սպառնալիքների վերացման միջոցառումների իրականացումը.
    5) մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացման համակարգումը մարզերում.
    6) մարզերի բնակչությանը մթնոլորտային օդի վիճակի և աղտոտվածության մասին տեղեկատվության տրամադրումը.
    7) օրենքով սահմանված այլ լիազորություններ: