Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) գեոդեզիա՝ երկրագնդի ծանրաչափական դաշտի, երկրի մակերևույթի և տարածական օբյեկտների կոորդինատների ու բարձունքային նիշերի, ինչպես նաև ժամանակի ընթացքում նշված կոորդինատների և բարձունքային նիշերի փոփոխությունները որոշելու գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ. 1.1) ինժեներական գեոդեզիա՝ շենքերի և շինությունների հետազոտության, նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ կատարված գեոդեզիական աշխատանքների ընթացքում ծագող գործունեության տեսակ. 1.2) մարկշեյդերական գործունեություն՝ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացում. 2) քարտեզագրություն՝ տարածական տվյալների (այդ թվում` տեղեկատվական համակարգերի) ուսումնասիրության, ստեղծման, օգտագործման, վերափոխման և ցուցադրման համար գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ. 3) գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գիտատեխնիկական, արտադրական, ծառայությունների մատուցման, տեղեկատվական համակարգերի օգտագործման և կառավարչական գործունեություն. 4) գեոդեզիական հիմնակետ՝ ինժեներական կառույց, որը տեղանքում ամրացված է երկրագնդի ֆիզիկական մակերևույթին որոշված կոորդինատներով և բացարձակ բարձրությունով. 5) գեոդեզիական ցանց` տեղանքում ամրացված գեոդեզիական հիմնակետերի ամբողջություն, որոնց տեղադիրքը որոշված է դրանց համար ընդհանուր գեոդեզիական կոորդինատային համակարգում. 6) ռեֆերենց կայանների ցանց՝ երկու և ավելի Ջի Պի Էս (GPS) կայաններից կազմված և հավասարակշռված ցանց, որն օգտագործվում է բացառապես այն ստեղծողի կարիքների համար. 7) պետական ռեֆերենց կայանների ցանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված և պետության կողմից կառավարվող՝ երկու և ավելի Ջի Պի Էս (GPS) կայաններից կազմված և հավասարակշռված ցանց. 8) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական, քարտեզագրական նյութերի ու տարածական տվյալների ստեղծման գործընթաց. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 9) երկրի հեռազննում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց. 10) կոորդինատային համակարգ` թվային մեծություններ, որոնց միջոցով հարթության, մակերևույթի վրա կամ տարածության մեջ որոշվում է կետի տեղադիրքը. 11) տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, և որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ. 12) մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև. 13) մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ. 14) քարտեզ՝ երկրի մակերևույթի, այլ երկնային մարմինների կամ դրանց մասերի փոքրացված բնական պատկերը հարթության վրա, որը համապատասխանում է սույն օրենքով նախատեսված պահանջներին, արտահայտված է որոշակի մասշտաբով և պրոյեկցիայով պայմանական նշաններով. 15) որակավորում ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեությամբ զբաղվող, Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից համապատասխան որակավորման վկայական ստացած անձ. 16) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել ցանկացած տեսակի գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներ, այդ թվում՝ «Քաղաքաշինության մասին» օրենքով լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման ենթատեսակ հանդիսացող ինժեներական գեոդեզիայի աշխատանքներ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 17) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական, հաշվառման, ինչպես նաև իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ՝ հողամասերի հատակագծերի կազմման նպատակով գեոդեզիական աշխատանքներ: |