FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Քրեական վարույթին զուգահեռ ուսումնասիրություն իրականացնելու առանձնահատկությունները.
1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում արված հայտարարությունները և դատավարության ընթացքում տրված ցուցմունքները, քրեական դատավարության կանոններին համապատասխան, չեն կարող օգտագործվել դրանք տված անձի կամ վերջինիս մերձավոր ազգականների դեմ քրեական վարույթի շրջանակներում, բացառությամբ սուտ ցուցմունք տալու կամ սուտ մատնության դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով, կամ եթե անձն ինքն է ներկայացնում իր ցուցմունքը կամ հայտարարությունը՝ որպես ապացույց քրեական վարույթով.
2. Նախնական ապահովման միջոցների կիրառումից, իսկ կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում՝ ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփումից անմիջապես հետո իրավասու մարմնի որոշմամբ հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության ընթացքը կասեցվում է, եթե հայցի հիմքում դրվելու են նախնական քննության տվյալներ, որոնք չեն հրապարակվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Սույն հոդվածի հիման վրա ուսումնասիրության ընթացքի կասեցման որոշում կայացնելու դեպքում կասեցվում են ուսումնասիրության ընթացքի հետ կապված բոլոր ժամկետները։ Նախնական քննության ավարտից հետո կասեցված ժամկետների ընթացքը շարունակվում է ժամկետի մնացած մասով.
3. Սույն օրենքով նախատեսված վարույթին զուգահեռ ընթացող քրեական գործի վարույթի ավարտվելը, այդ թվում՝ արդարացման դատավճռի կայացումը, կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելը կամ քրեական հետապնդումը դադարեցնելը հիմք չեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի դադարեցման համար: