FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  29

Քաղաքացիների զորահավաքային զորակոչը.
1. Զորահավաքի ժամանակ պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչն իրականացվում է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում՝ զինվորական կոմիսարիատների կողմից.
2. Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը`
    1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
    2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.
    3) ունի չորս և ավելի երեխա.
    4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ կամ դատավոր կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը.
    5) ունի 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը) չունեն այլ զավակ կամ ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի առաջին խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.
    6) ունի երեխա, որին խնամում է միայնակ.
    7) ունի իր խնամքի տակ գտնվող մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ: