FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Վերահսկողությունը զենքի շրջանառության նկատմամբ.
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
2. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը կատարվում է Կառավարության սահմանած կարգով.
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություն ունեցող Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրավասու են՝
    1) անցկացնելու զենքի զննություն դրա արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի, պահման և ոչնչացման վայրերում.
    2) կիսամյակը մեկ ստուգելու զենք և փամփուշտներ պահելու օբյեկտները.
    3) տարին մեկ զենքի սեփականատեր-քաղաքացիների բնակության վայրում և իրավաբանական անձանց հաշվառման վայրում ստուգելու զենքի առկայությունը և այն պահելու պայմանները.
    4) սահմանված կարգով անհատույց առգրավելու, վերցնելու և ոչնչացնելու Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը, բացառությամբ եթե պետական ռազմականացված կազմակերպությունն այն ցանկանում է ներառել իր հավաքածուում.
    5) իրենց վերահսկողական գործառույթների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, գրավոր կամ բանավոր տեղեկություններ.
    6) սահմանված կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու դրանց վերացման մասին պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ.
    7) հարուցելու վարչական վարույթ, կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.
    8) ձեռնարկելու օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներ.
4. Առգրավված, վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի ու ռազմամթերքի ընդունման կարգը սահմանում է Կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  32

5. Քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից 180 օրից ավել բացակայելու դեպքում զենքն ի պահ է հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը: Եթե Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում քաղաքացին զենքն ի պահ չի հանձնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձին տևական ժամանակ անհասանելի են դառնում զենքի սեփականատեր-քաղաքացու բնակության վայրում զենքի առկայությունը և այն պահելու պայմաններն ստուգելը, ապա զենքը հաշվառվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում որպես վերահսկողությունից դուրս մնացած զենք: Վերահսկողությունից դուրս մնացած զենքը հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը.
6. Զենքն առգրավող, վերցնող մարմինը պարտավոր է այդ մասին տասնօրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ որպես վերահսկողությունից դուրս մնացած զենք հաշվառումից հանելու համար: