Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 80 Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը. 1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք) տրամադրելու համար դիմում կարող են ներկայացնել՝ 1) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում՝ իր ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար անձամբ կամ լիազորած անձի միջոցով. 2) տասնութ տարին լրացած անձը՝ իր վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար. 3) շահագրգիռ անձը՝ մահացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար. 4) որդեգրողը կամ որդեգրողների մահվան դեպքում որդեգրվածը՝ որդեգրման պետական գրանցման ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար. 5) ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ իրենց երեխաների կամ խնամակալության և հոգաբարձության ներքո գտնվող անձանց վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար. 6) տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար կարող է դիմել նաև իր մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը. 2. Տեղեկանք տրամադրելու դիմում կարող է ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց կողմից լիազորված անձը: Տեղեկանք տրամադրելու դիմում ներկայացնելու համար տրված լիազորագիրը չի պահանջում նոտարական վավերացում. 3. Տեղեկանք տրամադրելու համար դիմումին կից ներկայացվում են՝ 1) անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը. 2) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը. 3) անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա պատճենը՝ քաղաքացիական կացության ակտում և անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 80 Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում, այն դեպքում, երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկություններն առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում․ 4) լիազորագիր, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում, և լիազորող անձի անձը հաստատող փաստաթուղթը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում. 5) խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի դեպքում. 6) համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական բնակիչ է՝ տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար դիմելու դեպքում. 4. Տեղեկանք տրամադրելու դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները․ 1) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները. 2) այն քաղաքացիական կացության ակտային գրանցման տվյալները, որի հիման վրա տրամադրվելու է տեղեկանքը. 3) լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝ այն անձի անձնագրային տվյալները, որի վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտային գրանցումը. 4) անհրաժեշտ այլ տեղեկություններ: |