FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  80

Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումը մթնոլորտ` սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցմամբ կամ առանց արտանետման թույլտվության.
1. Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումն առանց արտանետման թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.
2. Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցումը` առաջացնում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: