FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  272

Փորձագետը. Փորձագետ նշանակում է այն մարմինը (պաշտոնատար անձը), որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, այն դեպքում, երբ հատուկ գիտելիքների անհրաժեշտություն է զգացվում: Փորձագետը պարտավոր է ներկայանալ կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ: Փորձագետը իրավունք ունի`
    1) ծանոթանալու գործի` փորձաքննության առարկային վերաբերող նյութերին.
    2) միջնորդություն հարուցելու եզրակացություն տալու համար իրեն անհրաժեշտ լրացուցիչ նյութեր տրամադրելու մասին.
    3) այն մարմնի (պաշտոնատար անձի) թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, փորձաքննության առարկային վերաբերող հարցեր տալու պատասխանատվության ենթարկվող անձին, տուժողին, վկաներին.
    4) ներկա լինելու գործի քննությանը: