FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  74

Պատժամիջոցները սույն օրենքը խախտելու համար.
1. Սույն օրենքի 72-րդ հոդվածով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկը խախտումը հայտնաբերելու օրվանից մեկ տարվա ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, մասնակիցների ռեեստրը վարողի, նրանց ղեկավարների, հաշվի օպերատորի նկատմամբ կարող է կիրառել պատասխանատվության հետևյալ միջոցները.
    1) նախազգուշացում և խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում չկրկնելու կամ ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական կամ հանձնարարականներ (այսուհետ` նաև նախազգուշացում).
    2) տուգանք.
    3) վերահսկվողի ղեկավարին կամ պատասխանատու անձին որակավորման վկայականից զրկել.
    4) թույլտվության ուժը կորցրած ճանաչել: Մեկ խախտման համար կարող է նշանակվել միայն մեկ պատասխանատվության միջոց, բացառությամբ այն դեպքի, երբ նախազգուշացման հետ կիրառվում է նաև տուգանք.
2. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, հաշվի օպերատորին, պահառուին և մասնակիցների ռեեստրը վարողին և նրանց ղեկավարներին չի ազատում օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով նախատեսված պարտականությունների կատարումից.
3. Կենտրոնական բանկը պարտավոր է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի և մասնակիցների ռեեստրը վարողի, նրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոց (միջոցներ) կիրառելու մասին որոշումը հրապարակել իր ինտերնետային տնային կայքում: