FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  82.11

Նոտարի որոշումները (կարգադրությունները) և ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը.
1. Եթե կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված է էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով ծանուցման կարգ, ապա նոտարի որոշումները (կարգադրությունները) և ծանուցումներն իրականացվում են այդ եղանակով.
2. Նոտարի որոշումները (կարգադրությունները) և ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու (հանձնվելու) դեպքում հասցեատերն ստանում է որոշման կամ ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով որոշումը կամ ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը.
3. Այն դեպքերում, երբ ծանուցումը հնարավոր չէ իրականացնել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, ապա նոտարի որոշումները (կարգադրությունները) կամ ծանուցումները ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.
4. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, նոտարը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա նոտարի որոշումը (կարգադրությունը) կամ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):