FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  244

«Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և այդպիսի մաքսային ընթացակարգին համապատասխան դրանց օգտագործման պայմանները.
1. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայման է արգելքների և սահմանափակումների պահպանումը՝ սույն Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
2. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ միայն անմաքս առևտրի խանութի տիրապետող հանդիսացող անձը, որտեղ գտնվելու և իրացվելու են այդ ապրանքները.
3. Ապրանքներն «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգին համապատասխան օգտագործելու պայմաններն են՝
    1) անմաքս առևտրի խանութներում ապրանքների գտնվելը.
    2) անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացումը՝ սույն օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձանց.
    3) «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների առանձին կատեգորիաների իրացման պայմանի պահպանումը՝ նախատեսված սույն Օրենսգրքի 245-րդ հոդվածով: