FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  43

Բողոքը կազմակերպչին ներկայացնելը.
1. Մինչև պահանջը Վերահսկող մարմին ներկայացնելը խաղացողը բողոքը ներկայացնում է կազմակերպչին՝ վերջինիս կանոնակարգով սահմանված ժամկետում։ Սույն մասով սահմանված պահանջը պահպանված չլինելու դեպքում խաղացողի բողոքը ենթակա չէ քննարկման.
2. Կազմակերպիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ խաղացողի գրավոր բողոքն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում խաղացողին գրավոր տրամադրել վերջնական պատասխան կամ գրավոր պատասխանով երկարաձգել վերջնական պատասխանի ժամկետը՝ լրացուցիչ մինչև 20 աշխատանքային օր.
3. Կազմակերպչի վերջնական պատասխանը պետք է արտահայտի կազմակերպչի հստակ դիրքորոշումը խաղացողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ.
4. Կազմակերպչի վերջնական պատասխանն ստանալու պահից կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում խաղացողն իրավունք է ձեռք բերում բողոք ներկայացնելու Վերահսկող մարմին: