FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  349.1

Թեմատիկ ուսումնասիրությունը.
1. Հարկի (վճարի) հաշվարկման ճշտության ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի մոտ կարող է իրականացնել թեմատիկ ուսումնասիրություն.
2. Թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ հարկային մարմնի իրականացրած բացառապես կամերալ (ներքին) ուսումնասիրության՝ հաստատապես հայտնի հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը նախապես ծանուցվել է էլեկտրոնային ծանուցման եղանակով, սակայն ծանուցման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) կամ խախտումների առկայության վերաբերյալ հիմնավոր առարկություններ չի ներկայացրել.
3. Թեմատիկ ուսումնասիրություններն իրականացվում են Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա, որը կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրում, բացի Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տվյալներից, պարտադիր նշվում են նաև՝
    1) հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արձանագրության համարը և ամսաթիվը, արձանագրության՝ հարկ վճարողին ծանուցման ամսաթիվը.
    2) հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքներին վերաբերելի՝ ուսումնասիրության ենթակա հաշվետու ժամանակաշրջանները: Ընդ որում, ուսումնասիրության հանձնարարագրում չեն կարող ընդգրկվել՝
    ա. հարկային մարմնի իրականացրած կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքներին չվերաբերող հարկատեսակներ և հաշվետու ժամանակաշրջաններ,
    բ. համալիր հարկային ստուգման ենթարկված հաշվետու ժամանակաշրջաններ,
    գ. համալիր հարկային ստուգման ընթացքում գտնվող կամ տվյալ տարվա ստուգումների ծրագրում ներառված հարկ վճարողների մոտ ստուգման ենթակա հաշվետու ժամանակաշրջաններ,
    դ. Օրենսգրքի 348-րդ հոդվածով սահմանված կարգով ուսումնասիրված հաշվետու ժամանակաշրջաններ:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  349.1

4. Հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր ուսումնասիրության ժամկետն ուսումնասիրության հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 10 անընդմեջ աշխատանքային օր: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ անընդմեջ աշխատանքային օրով: Թեմատիկ ուսումնասիրության ժամկետի երկարաձգման մասին հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը էլեկտրոնային ծանուցման եղանակով ներկայացվում է հարկ վճարողին ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ուսումնասիրության ժամկետի ավարտի օրը.
5. Թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագիրն ուսումնասիրությունը փաստացի սկսելու օրը ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով.
6. Թեմատիկ ուսումնասիրության ընթացքը Օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով կարող է կասեցվել նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներով: Թեմատիկ ուսումնասիրության ընթացքի կասեցումը, կասեցման ժամկետի երկարաձգումը, կասեցված ուսումնասիրության վերսկսելը կատարվում են Օրենսգրքի 341-րդ հոդվածով հարկային ստուգումների համար սահմանված կարգով ու ժամկետներում:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  349.1

7. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետով սահմանված դրույթներն արձանագրությունում (նախագծում) ներառվում են միայն նույն հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետով սահմանված դեպքում: Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած հնարավոր խախտումները չհաստատվելու և (կամ) ուսումնասիրության ընթացքում կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքներին վերաբերելի հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) ներկայացվելու դեպքում ուսումնասիրության արձանագրության մեջ պարզաբանվում են համապատասխան ռիսկերի չհաստատման պատճառները և (կամ) նշվում են տեղեկություններ ներկայացված հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված) վերաբերյալ: