Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 22 Ակադեմիային ամրացված գույքը. 1. Հիմնադիրը կարող է Ակադեմիային անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք. 2. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից Ակադեմիային ամրացված գույքը. 3. Ակադեմիան իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման: Ակադեմիան իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի սահմանած դեպքերի: Ամրացված գույքը վարձակալության հանձնելու հետևանքով Ակադեմիայի ստացած եկամուտներն ուղղվում են նրա կանոնադրական խնդիրների իրականացմանը: Ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են. 4. Հիմնադրի կողմից գույքը Ակադեմիային ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար: |