FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  100

Պարտապանի եկամուտներից կատարվող պահումների չափը.
1. Պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից, հեղինակային պայմանագրերով վարձատրությունից, կրթաթոշակից կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։ Սույն մասով նախատեսված եկամուտներ են համարվում պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք կիրառելուն նախորդող մեկ ամսվա համար և դրանից հետո հաշվարկված աշխատավարձը, դրան հավասարեցված վճարները, հեղինակային պայմանագրերով վարձատրությունը և կրթաթոշակը.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտներից կարող է պահվել մինչև 75 տոկոսը, եթե բռնագանձվում է ալիմենտ, կյանքին, առողջությանը, կերակրողի մահվամբ կամ հանցագործությամբ պատճառված վնասի գումար.
3. Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից.
4. Պարտապանի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելը։ Կուտակային կենսաթոշակներից (ծրագրային վճարներից, անուիտետներից, միանվագ վճարներից) կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի Կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից.
5. Պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել 30 տոկոսից ոչ ավելի՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի Կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից։