FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների բաղադրիչները.
1. Գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի կրծքանշան, վկայագիր և դրամական պարգև.
2. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական՝ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան` այն հավաստող հավաստագրով, դրամական պարգև, ինչպես նաև դրամական միջոցներ` սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով տնօրինելու իրավունքով.
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված դրամական միջոցները մրցանակ ստանալու հաջորդ երկու տարվա ընթացքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար՝ ըստ հետևյալ նպատակների`
    1) գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի կազմակերպում.
    2) գիտաշխատողների` Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններ գործուղումների ֆինանսավորում.
    3) Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպում.
    4) պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակների տրամադրում.
    5) մրցանակի արժանացած աշխատանքի և դափնեկրի (դափնեկիրների) այլ աշխատանքների հանրայնացում.
4. Մրցանակակիրը սույն հոդվածի 3-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված միջոցառումների ֆինանսական միջոցները չօգտագործելու կամ ոչ լրիվ օգտագործելու դեպքում հավելյալ միջոցներն ուղղում է սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված մրցույթի կազմակերպմանը, իսկ մրցույթի ֆինանսական միջոցները չօգտագործելու կամ ոչ լրիվ օգտագործելու դեպքում հավելյալ ֆինանսական միջոցները գումարում է գիտական հետազոտությունների աջակցության հաջորդ մրցույթի կազմակերպման ֆինանսական միջոցներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների իրականացման պայմանները, միջոցառումների համակարգման, վերահսկման, ինչպես նաև դրամական միջոցները մրցանակակրին փոխանցելու կարգը սահմանում է Կառավարությունը.
6. Բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ.
7. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհվում են վկայագիր և հուշամեդալ.
8. Գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևը, դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար դափնեկրի վկայագրի ձևը, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար դափնեկրի վկայագրի ձևը, դափնեկրի հուշամեդալի, հուշախորհրդանիշի նկարագրությունը և ձևը, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական՝ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկրի դիպլոմի ձևը, պատվոնշանի ձևը և նկարագիրը, պատվոնշանը հավաստող հավաստագրի ձևը սահմանում է Կառավարությունը.
9. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված դրամական պարգևների և դրամական միջոցների չափերը սահմանում է Կառավարությունը: