Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Պաշտպանական որոշումը. 1. Պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձը կամ նրա համաձայնությամբ` աջակցության կենտրոնը: Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածն անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ է, ապա պաշտպանական որոշման համար դատարան կարող են դիմել նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը և խնամակալության ու հոգաբարձության մարմինը. 2. Անհետաձգելի միջամտության որոշման ուժի մեջ լինելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը. 3. Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի և նրա խնամքի տակ գտնվող անձանց պաշտպանելու և ընտանեկան և կենցաղային բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով. 4. Պաշտպանական որոշումը կայացվում է 4-12 ամիս ժամկետով, և այն կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամիս ժամկետով. 5. Պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները. 1) հարկադրել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության վայրից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը: Այս սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի, այդ թվում՝ ժամանակավոր կացարանի մատչելիությունը. 2) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 3) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց), որն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը. 4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն. 5) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաև իրենց համատեղ խնամքի տակ գտնվող անձանց խնամքի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով: Դատարանը կարող է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել հոգալու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք ծագել են գործադրված բռնության պատճառով. 6) անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները. 7) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց հետ. 8) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ՝ նշելով դրանց կատարման համար միևնույն կամ տարբեր ժամկետներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 7. Պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի դատական ներկայացուցչության համար հանրային պաշտպան տրամադրելու հիմքերը և կարգը նախատեսվում են «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով. 8. Եթե ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածն անչափահաս կամ անգործունակ անձ է, և պաշտպանական որոշումը կիրառվում է նրա հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի (կամ ներկայացուցիչների) նկատմամբ, ապա դատարանը խնամակալության և հոգաբարձության մարմնին հանձնարարում է լուծել երեխայի կամ անգործունակ անձի ժամանակավոր խնամքի հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ առաջնորդվելով նրանց շահերով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 9. Պաշտպանական որոշումն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը կարող է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության վայրից իր իրերը վերցնել երկու ամիսը մեկ անգամ՝ ոստիկանության իրավասու ծառայողի ուղեկցությամբ: Սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս որոշման կայացման պահին ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 10 ժամվա ընթացքում հանձնում է ոստիկանություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ապահովում է սույն հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պարտականության կատարումը, իսկ Լիազոր մարմինը հետևում է նույն մասի 8-րդ կետով նախատեսված պարտականության կատարմանը: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված պաշտպանական որոշումների կատարումը դատարանի որոշմամբ ոստիկանությունը կարող է իրականացնել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ. 9.1. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ պաշտպանական որոշումների կատարման ապահովման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 11.1-ին մասով նախատեսված կարգավորումները. 9.2. 11. Պաշտպանական որոշման պահանջներն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: |