FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  55

Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը.
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին.
2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ.
3. Կարգապահական տույժի մասին տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ երկօրյա ժամկետում.
4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա.
5. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա: Ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը.
6. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան: