FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  72

Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը.
1. Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովը.
2. Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը.
3. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի.
3.1. Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը գնահատվում է նախագծի` Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին համապատասխանության տեսանկյունից, Սահմանադրական դատարան դիմումը մուտքագրելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում` առանց ժամկետը երկարաձգելու հնարավորության.
4. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
    1) նախագիծը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
    2) նախագիծը ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին.
5. Սույն հոդվածով նշված գործերը Սահմանադրական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը Սահմանադրական դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը.
6. Սույն հոդվածով սահմանված ընթացակարգով ընդունված օրենքը հետագայում սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով վերանայելու համար գործը քննության ընդունելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: