Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 38 Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը. 1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը ներկայացվում է լիազոր մարմին. 2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)` 1) դիմումատուի պետական գրանցման համարը. 2) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը. 3) երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոն(ները). 5) երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝ սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին և լիազոր մարմնի սահմանած՝ ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան. 7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ. 7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական շահառուի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք. 8) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը. 9) ներկայացված փաստաթղթերի ցանկը. 10) սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող հանքերևակումներից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների ուսումնասիրության դեպքում՝ սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությունը: |