Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը. 1. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում, եթե` 1) տվյալներում առկա են անճշտություններ. 2) փոխվել է ֆիզիկական անձին վերաբերող որևէ տվյալ. 2. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու համար կարող են դիմել` 1) գործատուն (կամ նրա իրավահաջորդը). 2) ֆիզիկական անձը (տվյալների սուբյեկտը). 3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում` 1) գործատուի կամ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձի ներկայացրած գրանցման հայտի կամ ճշտված հաշվարկի հիման վրա. 2) պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա. 3) լիազոր մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված վարչական, այդ թվում` ստուգման ակտի հիման վրա. 4) հարցը ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Սույն մասի 1-ին կետով սահմանված` ճշտված անձնավորված հաշվարկ ներկայացվում է սույն օրենքով սահմանված կարգով. 4. Պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |