FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  175

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդումը.
1. Առերևույթ հանցանքի մաuին ֆիզիկական անձի փոստային հաղորդումը պետք է ունենա նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Ֆիզիկական անձի փոստային հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած ֆիզիկական անձի ինքնությունը պարզելու համար բավարար տվյալներ, ինչպես նաև բացահայտի ֆիզիկական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը.
2. Իրավաբանական անձի փոստային հաղորդումը պետք է ունենա պաշտոնական նամակի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդումը պետք է պարունակի այն ներկայացրած իրավաբանական անձի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև բացահայտի իրավաբանական անձի առնչությունը հանցանքին և նրա իրազեկության աղբյուրը.
3. Ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդմանը կարող են կցվել համապատասխան փաստը հաստատող նյութեր.
4. Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձի փոստային հաղորդումը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված պահանջներին, ապա քննիչն իրավասու է քրեական վարույթ չնախաձեռնելու, որի մասին հաղորդումը ներկայացրածը գրավոր տեղեկացվում է: Այդպիսի հաղորդումը դատախազի կամ քննիչի նախաձեռնությամբ կարող է ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով: