Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները. 1. Նախադպրոցական կրթական ծրագիր (ծրագրեր) և (կամ) նախադպրոցական ծառայություն կարող է (են) կազմակերպվել պետական, համայնքային և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նախակրթարանում, պետական և ոչ պետական կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումում, արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունում (կամ դրա ստորաբաժանումում), երեխայի կրթության և զարգացման կազմակերպությունում՝ համապատասխան լիցենզիայի առկայության հիմքով. 2. Նախադպրոցական ուսումնական հաստատություններն ըստ տեսակների լինում են՝ 1) մսուր՝ 0-3 տարեկանների ընդգրկմամբ. 2) մսուր - մանկապարտեզ` 0-6 տարեկանների ընդգրկմամբ. 3) մանկապարտեզ՝ 3-6 տարեկանների ընդգրկմամբ. 4) նախակրթարան՝ 5-6 տարեկանների ընդգրկմամբ. 5) կենտրոն՝ 0-6` նախադպրոցական բոլոր կամ որևէ տարիքային խմբի ընդգրկմամբ. 3. Նախադպրոցական ուսումնական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կարող են ներդրվել նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ. 4. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի՝ տվյալ տարիքային խմբի համար հաստատած չափանիշների (պայմանների) և կրթական ծրագրի հիման վրա. 5. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակների կողմից առաջարկվող հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը և ծառայությունները կազմվում են՝ հաշվի առնելով երեխայի ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կարիքները՝ ապահովելով առողջապահության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած՝ երեխայի առողջության պահպանման ու անվտանգության նորմերը. 6. Նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ցանկացած կազմակերպություն՝ անկախ սեփականության ձևից ու հիմնադրից, ենթակա է լիցենզավորման՝ համաձայն Կառավարության սահմանած լիցենզավորման կարգի։ |