Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 829 Պահառուի պատասխանատվության չափը. 1. Գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուին պատճառված վնասները հատուցում է պահառուն` սույն օրենսգրքի 409 հոդվածին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով. 2. Անհատույց պահատվության դեպքում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուին պատճառված վնասները հատուցվում են` 1) գույքի կորստի կամ պակասորդի համար` կորած կամ պակասած գույքի արժեքի չափով. 2) գույքի վնասվածքի համար` դրա արժեքի նվազած մասի չափով. 3. Այն դեպքում, երբ վնասվածքի հետևանքով, որի համար պատասխանատվություն է կրում պահառուն, գույքի որակն այնքան է փոխվել, որ այն չի կարող օգտագործվել իր սկզբնական նշանակությանը համապատասխան, պահատուն իրավունք ունի հրաժարվել գույքից և պահառուից պահանջել այդ գույքի արժեքը, ինչպես նաև հատուցելու այլ վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով: |