Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Բարձրագույն մասնագիտական կրթությունը. 1. Բարձրագույն մասնագիտական կրթության նպատակը բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն ու վերաորակավորումն է, միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության հիմքի վրա անձի` կրթության զարգացման պահանջմունքների բավարարումը. 2. Հայաստանի Հանրապետությունում գործում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տարատեսակները` համալսարան, ինստիտուտ, ակադեմիա, կոնսերվատորիա. 3. Բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակը որոշվում է նրա կրթական ծրագրերով, կազմակերպական-իրավական ձևով, պետական հավատարմագրման առկայությամբ. 4. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման հետևյալ աստիճանները. 1) բակալավր. 2) դիպլոմավորված մասնագետ. 3) մագիստրոս. 5. Դիպլոմավորված մասնագետ պատրաստող բուհերի մասնագիտությունների ցանկը կրթության կառավարման պետական լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 6. Բարձրագույն ուսումնական հաստատությունը, իր բնույթին համապատասխան և օրենքով սահմանված կարգով, կրթության պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցրած մասնագիտությունների գծով կարող է իրականացնել նաև հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր: |