Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 51 Թռիչքային անվտանգության լրացուցիչ կանոնակարգումները. 1. Ավիացիոն պատահարների և ընդհանուր առմամբ օդանավերի վնասումների ու խափանումների կանխարգելման նպատակով կոմիտեն սահմանում է օդանավերի շահագործմանը և թռիչքների իրականացմանը վերաբերող կանոնակարգեր. 2. Օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները և նյութերը, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալիք հանդիսանալ ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքի, առողջության և թռիչքների անվտանգության համար, սակայն օդային փոխադրման համար արգելված չեն: Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հաստատում է Կառավարությունը. 3. Հասարակական կարգի պահպանման և անվտանգության պահանջներից ելնելով` կոմիտեն իրավասու է օդային երթևեկության կառավարման ծառայության միջոցով օդանավի հրամանատարից պահանջելու անմիջապես վայրէջք կատարել նպատակահարմար համարվող ամենամոտ օդանավակայանում. 4. Առանց օդաչուի ղեկավարման, էլեկտրական սնուցումից զրկված կամ այլ արտակարգ իրավիճակում հայտնված օդանավերի նկատմամբ սույն օրենքի 4-7-րդ գլուխների դրույթները չեն տարածվում: Առանց օդաչուի ղեկավարման, էլեկտրական սնուցումից զրկված կամ այլ առումով արտակարգ իրավիճակում հայտնված օդանավերի նկատմամբ պահանջները սահմանում է կոմիտեն: Սահմանվող պահանջները չպետք է սպառնան հասարակական կամ թռիչքային և ավիացիոն անվտանգությանը. 5. Օդանավում, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում օգտագործվող վերգետնյա ռադիոսարքավորումների տեղադրման և շահագործման կարգն ու պայմանները հաստատում է կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն. 6. Օդանավի ու նրա անձնակազմի փաստաթղթերին և օդանավում դրանց առկայությանը ներկայացվող պահանջները սահմանում է կոմիտեն: Անհրաժեշտության դեպքում կոմիտեն կարող է ստուգել օդանավը, օդանավի և անձնակազմի կամ այլ փաստաթղթերը: |