FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Մթնոլորտային օդի որակի նորմատիվները.
1. Մարդկանց, բույսերի և կենդանիների, բնության հատուկ պահպանվող տարածքների և օբյեկտների վրա քիմիական և կենսաբանական ազդեցության գործոնների անվտանգության կամ անվնասության չափանիշների որոշման, ինչպես նաև մթնոլորտային օդի վիճակի գնահատման նպատակով սահմանվում են մթնոլորտային օդի որակի սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվներ.
2. Մթնոլորտային օդի որակի գնահատման նորմատիվներն են մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակը, մթնոլորտային օդի կրիտիկական բեռնվածությունը.
3. Մթնոլորտային օդի որակի գնահատման նորմատիվները միասնական են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար: Առանձին տարածքների (առողջարանների կամ հատուկ պահպանվող կամ զբոսաշրջային տարածքների) համար սահմանվում են առավել խիստ նորմատիվներ.
4. Մթնոլորտային օդի որակի գնահատումն իրականացվում է աղտոտվածության չափման, ստանդարտացված չափման կամ մոդելավորման մեթոդներով, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանքների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշներով: