FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  19

Հաշվեքննիչ պալատի գործադիր կոմիտեն.
1. Հաշվեքննիչ պալատի գործադիր կոմիտեն (այսուհետ՝ գործադիր կոմիտե) կազմված է Հաշվեքննիչ պալատի նախագահից և հաշվեքննություններ համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամներից.
2. Գործադիր կոմիտեն՝
    1) քննարկում և Հաշվեքննիչ պալատ է ներկայացնում կարծիք Հաշվեքննիչ պալատի կողմից ընդունման ենթակա իրավական ակտերի վերաբերյալ.
    2) Հաշվեքննիչ պալատի նախագահի դիմումի հիման վրա քննարկում և Հաշվեքննիչ պալատի նախագահին է ներկայացնում կարծիք Հաշվեքննիչ պալատի նախագահի կողմից ընդունման ենթակա իրավական ակտերի վերաբերյալ.
    3) քննարկումներ է կազմակերպում և կարծիք է ներկայացնում Հաշվեքննիչ պալատի իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
3. Հաշվեքննություններ չհամակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները չեն կարող մասնակցել գործադիր կոմիտեի քննարկումներին և աշխատանքներին.
4. Գործադիր կոմիտեի իրավասությունների իրականացման կարգը սահմանվում է Հաշվեքննիչ պալատի կանոնադրությամբ: