Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) սնդիկ՝ տարրական սնդիկ (Hg(0), քիմիական նյութերի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության համապատասխան համարը 7439-97-6)։ Սույն օրենքի իմաստով՝ «սնդիկ» հասկացությունը վերաբերում է նաև սնդիկի խառնուրդներին այլ նյութերի հետ, այդ թվում` սնդիկի համաձուլվածքներին, որոնցում սնդիկի կոնցենտրացիան առնվազն 95 կշռային տոկոս է. 2) սնդիկի միացություններ՝ ցանկացած նյութ` բաղկացած սնդիկի ատոմներից և այլ քիմիական տարրերի մեկ կամ ավելի ատոմներից, որոնք կարելի է բաժանել տարբեր բաղադրիչների միայն քիմիական ռեակցիաների միջոցով: Սույն օրենքի իմաստով՝ սնդիկի միացություններն են սնդիկի (I) քլորիդը (կալոմել), սնդիկի (II) օքսիդը, սնդիկի (II) սուլֆատը, սնդիկի (II) նիտրատը, կինաբարը և սնդիկի սուլֆիդը. 3) սնդիկային թափոններ՝ նյութեր կամ առարկաներ, որոնք՝ ա. բաղկացած են սնդիկից կամ սնդիկի միացություններից կամ բ. պարունակում են սնդիկ կամ սնդիկի միացություններ կամ գ. աղտոտված են սնդիկով կամ սնդիկի միացություններով: Այս սահմանումը չի ներառում մակաբացման ու դատարկ ապարները և լցակույտերը, որոնք առաջանում են հանքարդյունահանման ընթացքում (բացառությամբ սնդիկի հիմնական արդյունահանման), եթե դրանք չեն պարունակում սնդիկ և սնդիկի միացություններ այն քանակությամբ, որը գերազանցում է սահմանված այն շեմային արժեքները, որոնք կընդունի Կոնվենցիայի Կողմերի համաժողովը լրացուցիչ հավելվածով. 4) սնդիկի հավելիչով արտադրանք՝ արտադրանք կամ արտադրանքի բաղադրիչ, որը պարունակում է սնդիկ կամ սնդիկի միացություն, որն ավելացվել է կանխամտածված. 5) սնդիկի հիմնական արդյունահանում՝ երբ հիմնական արդյունահանվող նյութը սնդիկն է. 6) սնդիկի գործածություն՝ ցանկացած գործողություն կամ միջոցառում, որը կատարվում է սնդիկի արտադրության, օգտագործման, պահման, փաթեթավորման, փոխադրման, իրացման, շրջանառությունից դուրսբերման, վերամշակման ընթացքում. 7) Կոնվենցիա՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիա. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ article 3 8) Կողմ՝ պետություն կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն, որը համաձայնել է, որ Կոնվենցիան իր համար պարտադիր ուժ ունենա, և որի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել. 9) լիազոր մարմին՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին։ |