FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Իրավասու մարմնի լիազորություններն ուսումնասիրություն իրականացնելիս.
1. Ուսումնասիրություն իրականացնելու և հայց հարուցելու նպատակով իրավասու մարմինն իրավունք ունի`
    1) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կամ համայնքային, ինչպես նաև պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից պահանջելու և ստանալու ուսումնասիրություն իրականացնելու և հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ, այդ թվում՝ հարկային կամ մաքսային գաղտնիք համարվող տեղեկություններ, նախնական քննության տվյալներ.
    2) ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու և ստանալու իրենց տիրապետության ներքո գտնվող տեղեկություններ և փաստաթղթեր, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների և փաստաթղթերի, որոնք առանց անձի համաձայնության կարող են տրամադրվել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, գործով տեղեկություններ ունեցող անձանց հարցման ենթարկելու՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով՝ այդ մասին կազմելով արձանագրություն.
    3) անվճար օգտվելու ծառայողական նպատակներով օգտագործվող տեղեկատվական տվյալների բազայից (այդ թվում՝ էլեկտրոնային).
    4) պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին անհրաժեշտության դեպքում ներգրավելու համապատասխան մասնագետի կամ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության).
    5) իրական շահառուների, փոխկապակցված անձանց շրջանակը և գույքի ծավալը պարզելու նպատակով հանձնարարելու իրականացնել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Սույն կետով սահմանված հանձնարարության հիման վրա չեն կարող իրականացվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

6) Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող գույքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով օգտվելու անհրաժեշտ տվյալներ պարունակող առցանց բազաներից և տեղեկատվության տրամադրման խնդրանք ուղարկելու օտարերկրյա պետության իրավասու մարմիններին` Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով կամ տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով.
    7) իրականացնելու սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
2. Իրավասու մարմինը կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ սույն օրենքով նախատեսված կարգով տրամադրված հայտարարագրի վերլուծություն իրականացնելու համար և ստանալ վերլուծության արդյունքները.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգով հայցվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման համապատասխան հարցումն ստանալու պահից՝ երկշաբաթյա ժամկետում։