FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

Վարկային կազմակերպության լիցենզիան.
1. Վարկային կազմակերպության լիցենզիան անժամկետ է.
2. Վարկային կազմակերպության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել.
3. Վարկային կազմակերպության լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տրման ամսաթիվը, վարկային կազմակերպության լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման համարը, թույլատրվող գործառնությունները: Վարկային կազմակերպության լիցենզիայի միասնական ձևը սահմանում է Կենտրոնական բանկը.
4. Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունները սահմանում է Կենտրոնական բանկը.
5. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից վարկային կազմակերպությունը զրկվում է վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումը դրա հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է վարկային կազմակերպությանը.
6. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման գործողությունը այն դատական կարգով բողոքարկելիս չի կարող կասեցվել գործի ողջ դատական քննության ընթացքում: