Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 147 Մաքսային տարանցման դեպքում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրումը հաստատելու առանձնահատկությունները. 1. Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումն իրականացվելու է մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից, իսկ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվելու է այլ անդամ պետության մաքսային մարմնին, որտեղ գտնվում է նշանակման մաքսային մարմինը, ապա այդ ապահովման տրամադրումը հաստատելու նպատակով կիրառվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման հավաստագիր (այսուհետ՝ ապահովման հավաստագիր): Եթե ապրանքների ձևակերպումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով իրականացվելու է այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը, ապա թույլատրվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման ընդունումը հաստատող ապահովման հավաստագրի կամ այլ փաստաթղթի կիրառումը, որի օգտագործման ձևը և կարգը սահմանվում են այդ անդամ պետության օրենսդրությամբ. 2. Ապահովման հավաստագիրը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով: Ապահովման հավաստագրի՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ձևակերպումը թույլատրվում է անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցության ցանցերի և «Ինտերնետ» ցանցի) աշխատանքի ընդհատումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մաքսային մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի անսարքությունների պատճառով մաքսային մարմինը հնարավորություն չունի ապահովելու ապահովման հավաստագրի՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով տրամադրումը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 147 3. Ապահովման հավաստագիրը ձևակերպվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրած անձի կողմից սահմանված գումարի չափով՝ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման տրամադրված ապահովման չափի սահմաններում: Սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրով կարող են սահմանվել այն դեպքերն ու պայմանները, երբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովման դեպքում ապահովման հավաստագիրը (ապահովման հավաստագրերը) ձևակերպվում է (ձևակերպվում են) մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարում տրամադրված ապահովման չափը գերազանցող գումարի չափով. 4. Տարանցման մեկ հայտարարագրով փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման տրամադրումը հաստատվում է մեկ կամ մի քանի ապահովման հավաստագրերով: Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովման դեպքում մեկ ապահովման հավաստագրով կարող է հաստատվել տարանցման մի քանի հայտարարագրերով փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը. 5. Ապահովման հավաստագրի ձևը, ապահովման այդպիսի հավաստագրի կառուցվածքն ու ձևաչափը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, ապահովման հավաստագիրը լրացնելու և դրա մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը, դրա գործողության ժամկետը որոշելու կարգը, ապահովման հավաստագիրն օգտագործելու կարգը, այդ թվում՝ դա մաքսային մարմին ներկայացնելու, գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցումը չեղյալ ճանաչելու, գործողությունը դադարեցնելու (մարելու) կարգը, ինչպես նաև ապահովման հավաստագրի գրանցումը մերժելու, գրանցումը չեղյալ ճանաչելու, գործողությունը դադարեցնելու (մարելու) հիմքերը սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 6. Ուղարկող մաքսային մարմնի համար մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրելու հաստատում են համարվում՝ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 147 1) էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագիրը, որը գրանցված է մաքսային մարմնի կողմից և ստացվել է ուղարկող մաքսային մարմնի կողմից՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ, 2) թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ձևակերպված և մաքսային մարմնի կողմից գրանցված ապահովման հավաստագիրն ու այդ ապահովման հավաստագրի մասին և այդ ապահովման հավաստագրից վերցված տեղեկությունները, որոնք ուղարկող մաքսային մարմինն ստացել է՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ. 7. Սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրով կարող են սահմանվել մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր ապահովման տրամադրումը հաստատելու առանձնահատկությունները. 8. Ուղարկող մաքսային մարմինը՝ որպես մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում տրամադրելու հաստատում, չի ընդունում այն ապահովման հավաստագիրը, որի մասին տեղեկությունները ներկայացված են տարանցման հայտարարագրում՝ հետևյալ դեպքերում՝ 1) տարանցման հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ ապահովման հավաստագրի գործողության ժամկետը լրացել է. 2) էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագրում նշված տեղեկությունները կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագրի մասին տեղեկությունները և (կամ) այդ ապահովման հավաստագրից վերցված՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում տարանցման հայտարարագրում նշված տեղեկություններին. 3) թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագրի կիրառման ընթացքում ուղարկող մաքսային մարմինը չի ստացել ապահովման հավաստագրի մասին տեղեկությունները և (կամ) դրանից վերցված տեղեկությունները՝ սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 147 9. Սույն Օրենսգրքի 368-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային մարմինները փոխանակում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ձևակերպված ապահովման հավաստագրերը, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ձևակերպված՝ գրանցված ապահովման հավաստագրերի մասին տեղեկությունները և դրանցից վերցված տեղեկությունները, ինչպես նաև այն ապահովման հավաստագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց գործողությունը դադարել է (մարված ապահովման հավաստագրերի մասին), ապահովման հավաստագրի չօգտագործման, ապահովման հավաստագրի գրանցման վերացման, ապահովման հավաստագրի գործողության դադարման (մարման) հնարավորության մասին: |