FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  330

Շինությունների և տարածքների մաքսային տեսազննումը.
1. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննումը մաքսային հսկողության ձև է, որը շինությունների և տարածքների, ինչպես նաև նշված տեղերում գտնվող ապրանքների և (կամ) փաստաթղթերի տեսազննում անցկացնելն է.
2. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննումն անցկացվում է զննվող շինություններում կամ տարածքներում մաքսային հսկողության օբյեկտ հանդիսացող ապրանքների և (կամ) փաստաթղթերի առկայությունը կամ բացակայությունն ստուգելու նպատակներով, ինչպես նաև այդպիսի ապրանքների և (կամ) փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները ստուգելու և (կամ) ստանալու և ապրանքների, տրանսպորտային միջոցների և դրանց բեռնասրահներում (հատվածամասերում) մաքսային կապարակնիքների, կնիքների և նույնականացման այլ միջոցների առկայությունն ստուգելու նպատակներով.
3. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննումը մաքսային մարմինների կողմից կարող է անցկացվել որպես ժամանակավոր պահպանման պահեստներ, մաքսային պահեստներ, ազատ պահեստներ, անմաքս առևտրի խանութներ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների կողմից ապրանքների ժամանակավոր պահպանման համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների հատվածների)՝ սույն Օրենսգրքի 411-րդ հոդվածի 4-րդ կետին, 416-րդ հոդվածի 5-րդ կետին, 421-րդ հոդվածի 4-րդ կետին, 426-րդ հոդվածի 4-րդ կետին և 433-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխանությունը պարզելու նպատակներով.
4. Շինությունների և բնակելի շինություններում տարածքների մաքսային տեսազննման անցկացումը թույլատրվում է, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ.
5. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննումն անցկացվում է շինությունների և տարածքների մաքսային տեսազննում անցկացնելու կարգադրագիրը և մաքսային մարմնի պաշտոնատար անձի ծառայողական վկայականը ներկայացնելու դեպքում: Շինությունների և տարածքների մաքսային տեսազննում անցկացնելու կարգադրագրի ձևը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  330

Սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերի ներկայացումը չի պահանջվում այն անձանց մոտ շինությունների և տարածքների մաքսային տեսազննում անցկացնելու դեպքում, որոնց նկատմամբ (մոտ) անցկացվում է արտագնա մաքսային ստուգում.
6. Շինություններ և տարածքներ մուտք գործելը մերժելու դեպքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն մուտք գործելու շինություններ և տարածքներ` անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ճնշելով դիմադրությունը և (կամ) բացելով փակ շինությունները և տարածքները.
7. Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությամբ առանձին օբյեկտներ մուտք գործելու համար նախատեսված է հատուկ կարգ, այդպիսի մուտք գործելն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
8. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննումը պետք է անցկացվի դրա անցկացման համար անհրաժեշտ՝ հնարավորինս սեղմ ժամկետում և չի կարող շարունակվել 1 աշխատանքային օրվանից ավելի, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ.
9. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննման անցկացման արդյունքները ձևակերպվում են շինությունների և տարածքների մաքսային տեսազննման՝ Հանձնաժողովի կողմից որոշվող ձևի ակտը կազմելու միջոցով.
10. Շինությունների և տարածքների մաքսային տեսազննման վերաբերյալ ակտը կազմվում է 2 օրինակից, որոնցից մեկը ենթակա է տրման (ուղարկման) այն անձին, որի շինությունները և (կամ) տարածքները տեսազննման են ենթարկվել, եթե այդ անձը որոշված է: