FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը.
1. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
    1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
    3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
    4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
    5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը՝ հաշվի առնելով հանրային ծառայության տվյալ տեսակի առանձնահատկությունները: